Սևանի ճակատամարտ
Սևանի ճակատամարտ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սևանա լիճը ձմռանը | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հայաստան | Սաջյան ամիրայություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Աշոտ Բ Երկաթ | Բեշիր ոստիկան | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
~70 | 1000 | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
անհայտ | անհայտ |
Սևանի ճակատամարտ, ռազմական բախում Բագրատունիների թագավորության և Արաբական խալիֆայության միջև։ Տեղի է ունեցել 921 թվականին Սևանա լճի ափին։ Հայկական կողմի հրամանատարն էր հայոց թագավոր Աշոտ Երկաթը, իսկ արաբական զորքը ղեկարավում էր Բեշիր ոստիկանը։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ազատության համար ժողովրդի կողմից սկսված ապստամբությունն աստիճանաբար մեծանում էր։ Այդ ժամանակ նաև Ատրպատականում էր ապստամբություն սկսվել, Նըսրը Յուսուֆի հրամանով մեկնում է այնտեղ, իսկ իր պաշտոնը թողնում է Բեշիրին։ Այդ ժամանակ Սևանի կղզում փակվել էր հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթը։
Բեշիրը որոշում էր ընդունել հաղթել հայոց ապագա շահնշահին։ Հովհաննես կաթողիկոսն իր աշխատության մեջ գրում է.
Բեշիրը չէր ուզում հպատակվել Յուսուֆի մարդկանց։ Բայց մոտենալ թագավորին ջրերով լավ պաշտպանված նրա ապատասարանում, հեշտ չէր, և Բեշիրը բավականություն ստանում էր քանդելով առանց այն էլ ամայացած երկիրը և հարձակվելով անզեն ու խաղաղ մարդկանց վրա։ Այդ շահատակություններին պատասխանելու համար ինքը Շահնշահը կղզուց չէր դուրս գալիս, բայց նրա խմբի մեջ գտնվող պատվավորներից մեկը, որի անունն էր Գևորգ[Մ 1] ցամաք էր անցնում մի քանի մարդկանցով և անձնական քաջության հրաշքներ էր ցույց տալիս։ |
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ անգամ ոստիկանն ավելի լուրջ է դուրս գալիս հայոց թագավոր Աշոտի դեմ՝ Սևանի կղզին պաշարելով արևելյան լճափից։ Հայոց թագավորը պատրաստում է 11 նավակ և 70 աղեղնավորներ, որոնք, ինչպես նշում է Հովհաննես կաթողիկոսը, «նույնիսկ մազից էլ չէին վրիպում»։ Աշոտը, գլխավորելով աղեղնավորներին, ծովային պատերազմ է սկսում։ Հովհաննես Դրասխանակերտցին այս հարձակման մասին գրել է.
Պարտությունից հետո Բեշիր ոստիկանը որոշել է գրավել Գեղա բերդը, բայց այնտեղ այդ ժամանակ գտնվում էր Գևորգ Մարզպետունին։ Կռվի ժամանակ Բեշիրը պարտություն է կրում, բայց կարողանում է փախչել։
Սևանի ճակատամարտից հետո Ատրպատականի ամիրայությունը և Արաբական խալիֆայությունը համակերպվել էին Հայաստանի անկախության հետ[2]։
Գագիկ Արծրունին, որը պատճառ էր հանդիսացել ներքաղաքական խառնաշփոթի ու դարձել Վասպուրականի թագավոր, ընդունել էր հայ Բագրատունիների գերիշխանությունը։ Աշոտ Երկաթը մեկնել էր Կոստանդնուպոլիս՝ թարմացնելու հայ-բյուզանդական դաշնակցային պայմանագիրը։ Նա սկսել էր զբաղվել խաղաղ շինարարական աշխատանքով, պետության կենտրոնացմամբ, բանակի վերակացուցմամբ։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես կաթողիկոսը չի հիշատակում, թե որ տոհմից էր այս Գևորգը։ Բայց Չամչյանը, հատոր Բ, եր. 811, անվանում է նրան Մարզպետունի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Աշոտ Երկաթ և Աբաս
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1984, էջ 320 — 736 էջ։